Արևմուտքն աշխարհը անարխիայի է տանում. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավելել է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն փորձում են դանդաղեցնել նոր աշխարհի կարգի գործընթացը և այն տանում են դեպի քաոս, անարխիա: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Պետությունների միջև հարաբերությունները գնալով ավելի լարված են դառնում: Սրվում է ռեսուրսներ և վերահսկողություն ունենալու պայքարը: Արևմուտքի փորձերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, դանդաղեցնելու նոր և ավելի արդար աշխարհի կարգ հաստատելու գործընթացը, տանում են դեպի քաոս, ամենաթողություն»,- նշել է Շոյգուն:
Նա նշել է, որ այս պայմաններում անհրաժեշտ է միավորել ջանքերը պետական և հասարակական ինստիտուտներում ազգային հետաքրքրությունների առաջխաղացման և պաշտպանության համար: