Թրամփը ԵՄ-ի խնդիրներից մեկն է. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր Եվրամիության խնդիրներից մեկն է համարել Դոնալդ Թրամփի նախագահությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք արձանագրում ենք, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է: Մենք խնդիր ունենք «Brexit»-ի հետ կապված: Մենք նոր նախագահ ունենք Միացյալ Նահանգներում»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Բելգիայի խորհրդարանում:
Վերջին 100 տարվա ամերիկացի ամենաանսովոր քաղաքական գործիչներից մեկը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնեց հունվարի 20-ին: Նա սենսացիա ստեղծեց՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին հանկարծակիորեն հաղթելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: