Թուրքիան մեղադրել է Իրանին
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ հենց Իրանն է պատասխանատվություն կրում Մերձավոր Արևելքի անկայունության և լարվածության համար, և Իրանից կառուցողական քայլեր է ակնկալում քաղաքականությունը վերափոխելու ուղղությամբ: Այս մասին գրում է «Росбалт» գործակալությունը:
Այսպես է գերատեսչության ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլին պատասխանել իրանական կողմի մեղադրանքներին՝ ուղղված թուրքական կառավարությանը: Թեհրանն Անկարային խորհուրդ է տվել «չփորձարկել Իրանի համբերությունը»՝ մեղադրելով Թուրքիային «կայսրության վերականգնման երազանքներում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ»:
«Անհնար է հասկանալ և ընդունել մեղադրանքներ նրանցից: Մեղադրանքների փոխարեն Իրանին քննադատողներից ակնկալում ենք իրենց տարածաշրջանային քաղաքականության վերափոխում և կառուցողական քայլեր»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: