Քիմ Քարդաշյանը զավեշտալի լուսանկար և տեսանյութեր է հրապարակել Նորթի հետ
Մայրությունը փոխել է ոչ միայն 36-ամյա Քիմ Քարդաշյանի կազմվածքը, այլև վարքը սոցիալական ցանցերում: Այժմ հեռուսաաստղը հրապարակում է ոչ միայն անկեղծ սելֆիներ և կիսամերկ լուսանկարներ, այլև երեխաների՝ 3-ամյա Նորթի և մեկամյա Սենթի հետ լուսանկարներ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմի մոդելը հատկապես դառնում է Նորթը, ում բազմաթիվ երկրպագուներ պաշտում են զգացմունքային լինելու և սեփական զգացմունքները զսպել չկարողանալու համար:
Հերթական զավեշտալի լուսանկարում, որը հրապարակել է Քիմ Քարդաշյանը, Նորթը մանկական տոնին իր զարմուհի Պենելոպեի հետ է, և աղջիկն ամենևին էլ ուրախ չէ, ինչի մասին վկայում է նրա դեմքի արտահայտությունը: «Հիացած է»,- կատակով լուսանկարը մեկնաբանել է Քիմը:
Սակայն եթե Նորթը երեխաների հետ ձանձրացել է, ապա մայրիկի հետ զվարճալի սելֆիներ անելուց նա երբեք չի հոգնում: