Կրասնոյարսկում հիվանդը ողջ է մնացել՝ հիվանդանոցի 12-րդ հարկից ընկնելուց հետո
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Ժելեզնոգորսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում հիվանդը ողջ է մնացել՝ շենքի 12-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո: Այս մասին գրում Gazeta.ru-ն:
Նշվում է, որ բուժքույրը մտել է հիվանդասենյակ և տեսել տղամարդուն պատուհանագոգին կանգնած: Նա փորձել է կանգնեցնել հիվանդին, սակայն վերջինս ընկել է պատուհանից՝ ուղիղ ձյան վրա:
Տղամարդը 1989 թվականի ծնված է: Նա ողջ է մնացել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տարվում է հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով: