Պայթյուններ և հրաձգություն՝ Պակիստանում
Մի քանի պայթյուն է որոտացել, ինչպես նաև հրաձգություն է տեղի ունեցել Պակիստանի հյուսիսային Տանգի քաղաքում՝ դատարանի շենքի մոտ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express Tribune-ին:
Նշվում է, որ պայթյունների և հրաձգության արդյունքում կան վիրավորբեր:
Ինչպես հայտնում է Dawn պարբերականը՝ վիրավորների թիվն առնվազն 3-ն է: Ոստիկանությունում հայտնել են, որ մահապարտ-ահաբեկիչը պայթել է, երբ ոստիկանը կրակ է արձակել նրա ուղղությամբ: