Նյու Յորքի օդանավակայանում համակարգի խափանման պատճառով 11 մարդ առանց ստուգման է բարձրացել ինքնաթիռ
Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում անվտանգության համակարգի խափանման պատճառով 11 մարդ առանց ստուգման ինքնաթիռ է բարձրացել և մեկնել անհայտ ուղղություններով:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով NBC News-ին:
Նշվում է, որ օդանավակայանի ներկայացուցչն այդ կապակցությամբ ասել է, որ անվտանգության աշխատակիցներն ինչպես հարկն է չեն ստուգել 11 ուղևորներից ոչ մեկին, ավելի, երկու ժամ շարունակ տրանսպորտի անվտանգության ծառայությունը տեղի ունեցածի մասին չի հայտնել ոստիկանությանը: