Հնդկաստանը մտադիրն ՌԴ-ից ձեռք բերել «С-400» համալիրներ. թվով 5-ը
Հնդկաստանը մտադրություն ունի Ռուսաստանից ձեռք բերել թվով 5 հատ «С-400» «Տրիումֆ» համալիր՝ շուրջ 5.8 միլիարդ դոլար արժեքով։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Economic Times պարբերականին:
Նշվում է, որ առաջին փուլում Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական համակարգի երկու կոմպլեկտ, իսկ հավելյալ մատակարարման որոշումը կընդունվի այդ համակարգերի օգտագործման փորձի հիման վրա։
Բացի այդ, վկայակոչելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովի խոսքին, նշվում է, որ այս փուլում գործարքը չի ենթադրում արտահանող երկրի մատակարար կազմակերպության հետադարձ ներդրումների պայման։