«Պստլիկ» Դոնալդ Թրամփը մեմ է դարձել (լուսանկարներ)
Համացանցում մեծ հայտնիություն է սկսում ձեռք բերել «պստլիկ Դոնալդ Թրամփը»: Ինչպես հաղորդվում է, համացանցի օգտատարերը ֆոտոշոփի օգնությամբ փոքրացրել են ամերիկացի քաղաքական գործչին և նրան համադրել այլ լուսանկարներում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ի սկզբանե մեմերը՝ պսլտիկ Դոնալդ Թրամփի պատկերներով, հրապարակվել են «TinyTrumps»-ում, որտեղ գրանցված օգտատերերը ստեղծել են ֆորումի շուրջ 25 ճյուղ:
Շնորհիվ ֆոտոշոփից օգտվելու իմացության՝ օգտատերերը զվարճալի լուսանկարներ են ստեղծել, որում Սպիտակ տան փոքրիկ ղեկավարը հանդիպում է Բարաք Օբամայի հետ, զբոսնում է Իվանկա Թրամփի հետ: Հետագայում այս մեմը մեծ տարածում է գտել «Twitter»-ում: