Մենք ընդմիշտ ընտանիք կմնանք. Անջելինա Ջոլին արտասվել է առաջին անգամ Բրեդ Փիթից ամուսնալուծվելու մասին խոսելիս (տեսանյութ)
Կամբոջայում տված հարցազրույցի ընթացքում Անջելինա Ջոլին արտասվել է, երբ առաջին անգամ պատմել է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու մասին: Տեսանյութը տարածել է «BBC»-ն:
«Ես չեմ ուզում շատ խոսել դրա մասին: Դրանք հեշտ ժամանակներ չէին, սակայն մենք ընդմիշտ ընտանիք կմնանք: Այժմ ինձ նվիրել եմ միայն մեր երեխաներին: Իմ առաջադրանքը ճիշտ ուղի գտնելն է»,- նշել է դերասանուհին: