Կրեմլը պատասխանել է Չեռնոգորիայի դատախազի մեղադրանքներին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Չեռնոգորիայի հատուկ գլխավոր դատախազ Միլիվոյե Կանտիչի մեղադրանքները ՌԴ հասցեին Չեռնոգորիայում ներքին խռովություններ հրահրելու առթիվ անվանել է անպատասխանատու: Մասնագետի կարծիքով, չնայած կոպիտ հայտարարություններին` Չեռնոգորիան հազիվ թե գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Օր օրի ֆիքսում ենք Ռուսաստանի հասցեին արված ինչ-որ աբսուրդ հայտարարույթուններ, օր օրի մերժում ենք դրանք: Այդ թվում նաև մենք ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Չեռնոգորիայում կատարվող իրադարձությունները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի, պաշտոնական Մոսկվայի հետ»,- նշել է նա: