Սիրիայում ականի պայթյունի հետևանքով ռուս ռազմական խորհրդական է զոհվել
Փետրվարի 16-ին Սիրիայում չորս ռուս ռազմական խորհրդական է զոհվել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
«Պայթյունի հետևանքով չորս ռուս զինվորական է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Նրանց կյանքի համար այժմ պայքարում են բժիշկները»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: