Հարավային Սուդանի որոշ շրջաններում սով է
Պարենամթերքի անբավարարության պատճառով Հարավային Սուդանի որոշ շրջաններում տիրող իրավիճակը կարելի է պաշտոնապես սով որակել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Франс Пресс-ին:
Նշվում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Հարավային Սուդանի վիճակագրական բյուրոյի ղեկավար Իսայա Չոլ Արուաին: Նրա խոսքով՝ առավել վատ է վիճակը երկրի հյուսիսային Վահդա (Յունիթի) նահանգում: «Այդ տարածքի մեծ մասում սով է կամ գտնվում է սովի վտանգի առաջ»,-ասել է նա
Նշենք, որ 2013 թվականից Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի մեջ է՝ նախագահ Սալվա Կիիրի գլխավորած իշխանության ևընդդիմության միջև: Ավելի քան երկու միլիոն մարդ հարկադիր տեղահանության է ենթարկվել, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հնարավոր ցեղասպանության շուրջ: