ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ կորցրել է աշխատանքն «Օր՝ առանց ներգաղթյալների» ակցիային մասնակցելու պատճառով
ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ զրկվել է աշխատանքից անցած շաբաթ մի շարք ամերիկյան քաղաքներում անցկացված «Օր՝ առանց ներգաղթյալների» ցույցին մասնակցելու պատճառով աշխատանքից բացակայելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով NBC News-ին:
Ակցիան կազմակերպվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ցույց տալու նպատակով, թե ինչքան բան են ներգաղթյալներն անում երկրի տնտեսության համար:
Ակցիայի հետևանքով բիզնեսի աշխատանքում խափանումներ են գրանցվել:
Նշվում է, որ ակցիայի պատճառ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ խիստ կանոնների սահմանումը: