«Մեծն մարգարե-11». Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը սկսել են լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը՝ երկրի կենտրոնական հատվածում: Զորավարժությունները մեկնարկել են այսօր վաղ առավոտյան: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Tasnim-ին:
Զորավարժությունները կրում են «Մեծն մարգարե-11» անվանումը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ցամաքային ուժերի հրամանատար Մոհամադ Պակպուրը՝ զորավարժությունները «տեղի կունենան երկու փուլով, որոնց ընթացքում կփորձարկվեն բարձր հստակությամբ ժամանակակից հրթիռներ»։
Հիշեցնենք, որ Իրանը հունվարի 29-ին բալիստիկ հռթիռի փորձարկում էր իրականացրել, ինչն էր հանգեցրել էր՝ նրա դեմ պատժամիջոցների սահմանման: Պատժամիջոցները սահմանվել էին 13 ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Իրանի, ԱՄԷ-ի, Քուվեյթի քաղաքացիներ էին, այդ թվում՝ 12 ընկերության: