ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալներին առավել ակտիվորեն ձերբակալելու նախագծեր են կազմել
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ներգաղթի հիմնական ուղղությունների շուրջ նախագծեր է կազմել՝ ուղղված ԱՄՆ-ում ապօրին բնակվող ներգաղթյալների ակտիվորեն ձերբակալմանն ու արտաքսմանը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ համապատսխան փաստաթուղթ ստորագրել է գերատեսչության ղեկավար Ջոն Քելին, որում առավել մանրամասն տեղեկատվություն կա այն մարդկանց մասին, որոնց անհապաղ արտաքսում է սպասվում։ Դրանց թվում են նաև հանցանք գործած ապօրինի ներգաղթյալները։
«Երկրի հարավային սահմանին ապօրինի ներգաղթի ալիքը ծանրաբեռնել է դաշնային գործակալություններն ու ռեսուրսները, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգությունը զգալիորեն խոցելի դարձրել»,-ասվում է փաստաթղթերից մեկում։