Պաշտոնանկությունից առաջ Ֆլինին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու ծրագիր են ներկայացրել
ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանկությունից մեկ շաբաթ առաջ նրան Ուկրաինայում իրադրության կարգավորման միջոցով Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու ծրագիր են ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Նշվում է, որ չնայած Ֆլինի պաշտոնանկությանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրադրության կարգավորման ծրագիրը չի մերժվել:
Փաստաթուղթը փոխանցել են Թրամփի անձնական իրավաբան Մայքլ Քոհենը, նախագահ բիզնես-գործընկեր Ֆելիքս Սեթերը և Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը: Փաստաթուղթն առաջարկում է Ուկրաինայի արևելքից ռուսական զորքերի դուրսբերում, ուկրաինացիների շրջանում հանրաքվեի անցկացում՝ «արժե՞ արդյոք Ղրիմը 50-100 տարի ժամկետով վարձակալության տալ Ռուսաստանին» հարցի շուրջ: