Նյու Յորքում ոստիկանները կրակել և սպանել են գարջուր գողացած 18-ամյա տղային
Նյու Յորքի ոստիկանությունը կրակել է մի երիտասարդի, ով փորձել է խանութից գարեջուր գողանալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով NBC-ին:
Նշվում է, որ կողոպտիչը 18 տարեկան երիտասարդ է, ով ատրճանակով սպառնացել է վաճառողին և գողացել 6 շիշ գարեջուր: Երբ նա փորձել է փախչել և թաքնվել, նրան կանգնեցրել են ոստիկանները և հրամայել վայր դնել ատրճանակը: Վերջինս, սակայն չի ենթարկվել և ատրճանակն ուղղել է ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններն ի պատասխան՝ կրակ են բացել:
Երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: