«BMW»-ն ԱՄՆ-ում 19 հազար i3 հիբրիդ է հետ կանչում
«BMW AG»-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում առնվազն 19 հազար i3 մոդելի տրանսպորտային միջոց հետ կկանչի: Որոշման պատճառը հանդիսացել է անսարք պլագիններն են, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ՝ վառելիքի գոլորշու արտահոսքի հետեւանքով: Այս մասին գրում է Oane-ն։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է 2014 թվականի գարնանից մինչև անցյալ տարվա վերջ թողարկված տրանսպորտային միջոցներին:
Գերմանական ավտոկոնցերնի աշխատակիցները հստակեցրել են, որ վառելիքի բաքի օդափոխող խողովակը հպվում է մարտկոցի լարին, որի արդյունքում վառելիքի գոլորշիներ արձակող անցք է գոյանում։
Նշվում է, որ «BMW»-ն անվճար կվերանորոգի օդափոխման համակարգը։ Վերանորոգումը նախատեսվում է սկսել ապրիլից։