Տղամարդը քանդակում է մատիտի միջուկի վրա (լուսանկարներ)
Շատ նկարիչներ նկարում են մատիտով, իսկ Դալթոն Գհեթթին մատիտներից պատրաստում է յուրահատուկ քանդակներ:
49-ամյա տղամարդը դեռ մանկուց փորագրում էր մատիտների վրա' նվիրելով այն իր ընկերներին: Ավելի ուշ նա սկսեց փոքրիկ քանդակներ պատրաստել մատիտի միջուկի վրա:
Նախքան մատիտների վրա աշխատելը Դալթոնը երկար ժամանակ փորձեր է արել, և արդեն 25 տարի է' մասնագիտացել է այս գործում: Պատկերները նա ստեղծում է առանց խոշորացույցի' յուրաքանչյուր աշխատանքի վրա ծախսելով մի քանի ամիս: Օրինակ' շղթայաձև քանդակը նա ստեղծել է 2.5 տարում: