Ջորջ Քլունին՝ Ամալ Ալամուդինի հետ ծանոթության մասին
Ջորջ Քլունին երկար ժամանակ հոլիվուդյան ամենակրակոտ ամուրի դերասաններից մեկն էր, ով նախկինում երդվել էր, որ այլևս երբեք չի ամուսնանալու (դերասանը ամուսնացած եղել դերասանուհի Թալիա Բոլսամի հետ 1989-1993 թթ.-ին): Այնուամենայնիվ, տեսնելով բրիտանացի իրավաբան Ամալ Ալամուդինին, Քլունին մտափոխ է լինում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Դերասանը պատմում է, որ առաջին անգամ Ամալին հանդիպել է Կոմո լճում գտնվող իր տանը: Ամալը այդտեղ էր գնացել իրենց ընդհանուր ընկերոջ հետ, ով հրավիրվել էր Քլունիի կողմից: Ջորջը նշում է, որ Ամալին տեսնելուց հետո մի քանի ամիս շարունակ հետապնդել է գեղեցկուհուն՝ զանգահարել, գրել:
«Այն պահին, երբ մենք տեսանք իրար, երկուսս էլ զգացինք, որ միասին ենք լինելու»,- խոստովանել է Քլունին:
55-ամյա դերասանը Ամալի հետ շփմումից կես տարի անց ամուսնության առաջարկ է անում սիրելիին: Չնայած, որ նա ամեն բան մանրակրկտորեն ծրագրել էր, ամեն ինչ հարթ չանցավ:
«Դա այն սարսափելի պահերից մեկն էր... Ես ամեն ինչ մտածել էի, ունեի մատանի, երաժշտություն էր հնչում, իմ մորաքույր Ռոզմարին կատարում էր «Why Shouldn't I» երգը... Դա տևեց 25 րոպե, իսկ արդյունքում ես ուղիղ հարցրի՝ «Տես, ես հուսով եմ, որ դու «այո» կասես, բայց պատասխանը ինձ հիմա է պետք, քանի որ ես արդեն 52 տարեկան եմ», և նա ասաց «Այո»: Դա հրաշալի աշխատեց»,- պատմել է դերասանը: