Սիրիայում իրական զինադադարը Ժնևյան բանակցություններն ավելի արդյունավետ կդարձնի
Ժնևյան բանակցություններն առավել արդյունավետ կդառնան, եթե Սիրիայում հրադդար հաստատվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Մյունխենի համաժողովի ընթացքում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրայի հնչեցրած հայտարարությունը:
«Եթե մենք իրական զինադադար ունենք՝ կապված հումանիտար մուտքին, դա կարող է միայն օգնել ժնևյան բանակցություններին և դրանք ավելի արդյունավետ դառնալ»,- ասել է Ստաֆֆան դե Միստուրան: