Հայտարարվել են «Եվրատեսիլ 2017»-ի նոր թոփ մենեջերների անունները
Եվրոպական հեռարձակման միությունը համաձայնեցրել է Ուկրաինայում «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպչական թիմում նոր թոփ մենեջերների թեկնածուներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական UA: Первый հեռուստաալիքին:
Թիմի կազմում ներառվել են կոմերցիոն տնօրեն Լարիսա Կովալը, իվենթ մենեջեր Կիրիլ Վորոնինը և անվտանգության հարցերով տնօրեն Օլեգ Զապադնյուկը:
«Այս մասնագետները նշանակալի փորձ ունեն միջազգային մասշտաբային նախագծերում աշխատելու նշանակալի փորձ ունեն»,- նշել է հեռուստաալիքը: