Մեր երկրի երկրաչափությունը
Պետություն ասածը պատկերենք որպես շրջան:
Նշեք նաև շրջանի կենտրոնը, որը պայմանականորեն կանվանենք ,,ջրի ծորակ,,:
Ելնելով այն բանից, որ մեր մեր երկրում իշխանությունը սերտաճած է ավազակների /մաֆիայի/ հետ, ուրեմն, այդ ցայտաղբրի ջուրը բաշխվում է Կնքահորից մինչև շարքային կլանականներ, որքան հեռու կենտրոնից, այքան ավելի փոքր ջրաքանակ սկզբունքով:
Կլանային համակարգից դուրս գտնվողների համար ևս՝ որքան ավելի հեռու կենտրոնից /ջրի ծորակից/, այնքան ավելի քիչ ջուր է հասնում և հասնում է որպեսզի շրջանագիծը չվերանա:
Ահա, այսպիսին է մեր երկրի երկրաչափությունը:
Հետևություններ անելը դժվար չէ...
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան գրառումը: