Սպիտակ տանը Թրամփի քննադատած ԶԼՄ-ների նյութերը աղբ են անվանել
Սպիտակ տան ապարատի ղեկավար Րինս Պրիբասը խորհրուրդ է տվել լուրջ վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ որոշ ԶԼՄ-ներ ամերիկյան ազգի թշնամիներ են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBS News-ին:
«Ես մտածում եմ, որ արժե լուրջ վերաբերվել դրան»,- մեկնաբանել է Պրիբասը:
Նա նույնպես նշել է, որ The New York Times-ում և The Wall Street Journal-ում հրապարակված տեղեկություններն այն մասին, թե Սպիտակ տունը ռուս պաշտոնյաների հետ մշտական հաղորդակցության մեջ է գտնվում, ինչպես նաև ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Թրամփի՝ հետախուզական տեղեկության գաղտնիության բացահայտման մասին լուրը չեն համապատասխանում իրականությանը:
«Երկու պատմություններն էլ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, ուռճացված են և ակնհայտ աղբ են»,- ասել է Րինս Պրիբասը