Ռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի (տեսանյութ)
Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանը ստացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևը (Companion of the Order of Canada)՝ կինոյի, թատրոնի օպերայի և կրթական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: Այս մասին գրում է է Globalnews.ca-ն:
Հայազգի ռեժիսորը ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։
Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատ»-ը (2002թ.)։
Էգոյանը Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և մրցանակների արժանացել։