Քիմ Քարդաշյանի մայրը չի հավատում Քանյե Ուեսթի և Դոնալդ Թրամփի ընկերությանը
Քիմ Քարդաշյանի մայրը չի հավատում Քանյե Ուեսթի և Դոնալդ Թրամփի ընկերությանը: Այսպես է 61-ամյա Քրիս Ջեններն արձագանքել Քանյեի և Թրամփի՝ դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպման մասին հարցին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Քրիս Ջենները կասկածում է, որ իր փեսան իրականում ընկերություն է անում ԱՄՆ նախագահի հետ: Այս մասին նա հայտնել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ:
«Նրան հաջողվել է խոսել Թրամփի հետ, սակայն չեմ կարծում, որ այդ խոսակցությունն ինչ-որ նպատակ է ունեցել»,- պարզաբանել է Քիմ Քարդաշյանի մայրը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ անց Քանյե Ուեսթը ջնջել է ԱՄՆ նախագահի մասին բոլոր հիշատակումները սոցիալական ցանցի իր էջերից: