Մարդկային մտքի հերթական թռիչքը. փայտե լվացարան
Հայտնի և տաղանդավոր դիզայներ Յուլյա Կոնոնենկոն ստեղծել է փայտյա լվացարան, որը կոչվում է "Water map": Այն իրենից ներկայացնում է լաբիրինթ, որի վրա պատկերված է Լոնդոնի քարտեզը: Լոնդոնի քարտեզը ընտրվել է պատահականության սկզբունքով: Այն աչքի է ընկնում իր յուրահատուկ տեսքով և համարվում է դիզայներական մտքի փայլուն արտահայտում: Այն պատրաստված է հատուկ փայտից: