Ես ՆԱՏՕ-ի երկրպագուն եմ. Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի «երկրպագուն է»: Այս մասին նա հայտնել է Ֆլորիդա նահանգում՝ Մելբուրնում, երդմնակալության արարողությունից հետո առաջին ելույթի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես ՆԱՏՕ-ի երկրպագուն եմ: ՆԱՏՕ-ում շատ երկրներ շատ հարուստ են: Եվ նրանք չեն վճարում հաշիվները»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Հունվար ամսին Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր կարևոր, սակայն հնացած կազմակերպություն:
Սակայն հետագայում նախագահը մեկ անգամ չէ, որ հայտնել էր դաշինքին աջակցելու մասին՝ ցույց տալով, որ որոշ երկրներ բավարար ներդրում չեն անում ՆԱՏՕ-ի բյուջեում: