ՌԴ-ն փոխարինվեց Իրանով. Բելառուսը նավթ է գնել Իրանից
Բելառուսը նավթ է գնել Իրանից: «Բելառուսը 600 000 բարել թեթև և ծանր չոր նավթ է գնել Իրանական ազգային նավթային ընկերությունից (NIOC) փետրվարին բարձելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Ինչպես հաղորդվում է, սա Բե;լառուսի և Իրանի միջև առաջին նավթային գործարքն է Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից հետո:
«Белнефтехим» ընկերության ներկայացուցչներն այս հաղորդագրությունը չեն հաստատում, սակայն նշում են, որ «ընկերությունը զբաղվում է պետության ղեկավարի հանձնարարականների իրականացմամբ»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ռուսական նավթին փոխարինող է որոնում: «Վենեսուելա ենք գնում նավթ ձեռք բերելու համար, այժմ գնում ենք Կանադա, Իրանում կպայմանավորվենք»,- այն ժամանակ նշել էր Լուկաշենկոն: