«Օսկարին» ներկա կլինի սիրիական «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության առաջնորդը
«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության առաջնորդ Ռաեդ Սալեհը ներկա կլինի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որտեղ կներկայացվի սիրիացի փրկարարների գործողությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով People-ին:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք «Օսկարին»: Այն մեզ հնարավորություն կտա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել սիրիացի երեխաների և կանանց կողմը ովքեր պատերազմի ժատճառով փլատակներում են մնացել, ինչպես նաև տարհանված հազարավոր սիրիացիների կողմը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները»,- ասել է Սալեհը:
Հաղորդվում է, որ որոշ կինեմատոգրաֆիստներ հայտնել էին, որ Սալեհը չի կարողանա ներկա գտնվել «Օսկարին» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն օրենքի ստորագրման պատճառով: