Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Դոնբասում իր գործողությունների համար. Պենս
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը հայտնել է, որ Ռուսաստանը պարտավոր է պատասխանատվություն կրել Դոնբասում իր գործողությունների համար: Այս ամսի նգրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով մյունխենյան կոնֆերանսի ընթացքում քաղաքական գործչի հնչեցրած խոսքերը:
«մենք պետք է այնպես անենք, որ Ռուսաստանը պատասխանատվություն կրի, և պահանջենք Մինսկի համաձայնագրի կատարումը, որպեսզի Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակը նվազի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Միևույն ժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կկարողանան շփման նոր եզրեր գտնել: