Թրամփը թոռնիկների հետ դուրս է եկել ուղղաթիռով զբոսանքի (լուսանկարներ)
Իր ծանրաբեռնված գրաֆիկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միևնույնն է, ժամանակ է գտնում իր 8 թոռների համար: Այսպես, պապարացիները կարողացել են Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին լուսանկարել իր ավագ դստեր երեխաների հետ: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Թրամփը թոռնիկների հետ անցել է Սպիտակ տան այգով մինչև «Marine One» ուղղաթիռը, որից հետո ԱՄՆ-ի ղեկավարը 5-ամյա Արաբելլայի և 3-ամյա Ջոզեֆի հետ բարձրացել է ուղղաթիռ և ուղևորվել Հարավային Կարոլինայում գտնվող «Boeing»-ի գործարան:
Արաբելլան և Ջոզեֆը Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների ավագ երեխաներն են: Զույգը նաև երրորդ բալիկն ունի՝ Թեոդոր Ջեյմսը, ով մարտին կդառնա մեկ տարեկան:
Իսկ ահա ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու ուղևորություններին սակավադեպ է մասնակցում: Նա նույնիսկ հրաժարվում է տեղափոխվել Սպիտակ տուն և միայն հանգստյան օրերին է այցելում նախագահին: