Կիրկորովի ու Տիմատիի լարված հարաբերությունները կրկին սրվել են
Մոսկվայում «GQ» ամսագրի կազմակերպած և երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, որի ժամանակ մրցանակներ էին շնորհվում ամենաոճային տղամարդկանց, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը և ռեփեր Տիմատին ցուցադրաբար արհամարհել են իրար: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Ինչպես հաղորդվում է, նրանց հարաբերությունները վաղուց լարված են եղել, և երգիչները նույնիսկ հանրային կոնֆլիկտ են ունեցել, սակայն հետո տեղեկություններ տարածվեցին, որ արտիստներն իրենց ընկեր Գրիգորի Լեպսի միջնորդությամբ հաշտվել են «Жара» փառատոնի ժամանակ:
Սակայն վերջին միջոցառմանը թեկուզ երգիչները բացահայտ թշնամություն չեն ցուցաբերել, այնուամենայնիվ, ձևական քաղաքակիրթ շփում անգամ չեն ունեցել: Սկզբից միջոցառմանը ներկայացել է Կիրկորովը: Տիմատին ժամանել է կես ժամ հետո իր ընկերուհու հետ: Նրանք իրար հետևից են մրցանակները ստացել: Դեմ հանդիման հանդեպելով՝ նրանք արհամարհել են միմյանց, և Տիմատին գնացել է դահլիճի վերջ: