«ԻՊ»-ը ստեղծել է ԱՄՆ-ն. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն են զինել ահաբեկիչներին, ովքեր այժմ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ աշխարհի համար: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը «CNN»-ին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Նույն մարդիկ, ովքեր զինում էին «Իսլամական պետությանը», ավելի վաղ զինում էին Սադդամ Հուսեյնին և «Ալ-Քաիդա»-ին»,- նշել է նա: Զարիֆը նաև հավելել է, որ այս համատեքստում նա վկայակոչում է հենց նախագահ Դոնալդ Թրամփին, ով «Իսլամական պետություն»-ը համարում է ԱՄՆ-ի կողմից ստեղծված:
Որպես «ԻՊ»-ի առաջացման ևս մեկ պատճառ նախարարը նշել է արաբական երկրներում արտասահմանյան զորքերի ներկայությունը, ինչը ծայրահեղականներին թույլ է տալիս նոր անդամների հավաքագրում անել անապահով երիտասարդների շրջանում: