Էրդողանը՝ Մոսկվայի հետ ունեցած ռազմական տարաձայնությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի հետ տարաձայնություններ չունի Թուրքիայի՝ Սիրիայում անցկացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության հարցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Akşam»-ին:
Այս մասին Էրդողանը հայտնել է Պարսից ծոցի երկրներ այցելելուց հետո՝ ինքնաթիռում:
«Չկան տարաձայնություններ; Ռուսաստանը միայն ասել է, որ լավ կլիներ, եթե մենք առաջ չգնայինք Էլ Բաբից հարավով և արևմուտքով»,- նշել է նախագահը:
Էրդողանը հավելել է, որ Սաուդյան Արաբիան ևս աջակցում է Թուրքիային Սիրիայի տարածքն ահաբեկչություններից ազատ դարձնելու մտադրության հարցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում մի շարք թունելներ են ոչնչացրել, որոնցից ակտիվորեն օգտվում էին ահաբեկիչները: