Ամերիկացիները Թրամփին ավելի շատ են վստահում, քան ԶԼՄ-ներին. հարցում
Ամերիկացիները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին 3%-ով ավելի են վստահում, քան ԶԼՄ-ներին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցվածների 45%-ը պատասխանել է, որ նախագահին ավելի շատ է վստահում, միևնույն ժամանակ 42%-ը՝ նշել է ԶԼՄ-ների նկատմամբ ունեցած վստահության մասին: Եվս 10%-ը նշել է որ ոչ մեկին չի վստահում:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 68%-ը ենթադրում է, որ ԶԼՄ-ները Թրամփին էլ ավելի քննադատաբար կվերաբերվեն, քան իր նախորդին՝ Բարաք Օբամային: Միևնույն ժամանակ հարցվածների 55%-ը կողմ է մամուլի՝ նախագահի անձի լուսաբանման «Ագրեսիվ» մոտեցմանը: