Թուրքիայում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով «Welt»-ի լրագրող է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել է գերմանական պարբերական «Welt»-ի լրագրող Դենիզ Յուսելին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով պարբերականի արած հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ Յուսելը հետախուզվում էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակի էլեկտրոնային փոստը հաքերային հարձակմամբ կոտրելու փորձի համար:
Նշվում է, որ փետրվարի 14-ին լրագրողին հարցաքննել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունքում:
Ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել են նաև Թուրքիայի 6 լրագրող: