«Paramount Pictures»-ի ղեկավարը կլքի պաշտոնը
«Paramount Pictures» կինոընկերության ղեկավար Բրեդ Գրեյը կթողնի իր պաշտոնը հաջորդ շաբաթ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառ են դարձել ֆինանսական խնդիրներն ու ընկերության աշխատանքի արդյուավետության հետ կապված դժգոհությունները:
Նույնպես նշվում է, որ Գրեյի տեղը, հնարավոր է, զբաղեցնի Բոբ Բակիշը:
Ընկերության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հնչել: