Դոնալդ Թրամփի իմիգրացիոն հրամանը ամբողջ ազգի վիրավորանքն է. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործ նախարար Մահամմադ Զարիֆը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմիգրացիոն հրամանը ամբողջ ազգի վիրավորանքն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին տված հարցազրույցի ժամանակ նախարարի արած հայտարարությունը:
«Դուք չեք գտնի ոչ մի իրանցու, ով երբևէ ահաբեկչական գործողություն է իրականացրել ամերիկացու դեմ: Մենք միշտ քննադատել ենք ահաբեկչական բոլոր գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 11-ին»,- ասել է ԱԳ նախարարը:
Զարիֆը հավելել է, որ Իրանի ներգաղթյալները ԱՄՆ-ում ամենահաջողակներից և կրթվածներից մեկն են: