Թուրքիան ցույց է տվել իր նոր ռազմական ինքնաթիռը
Նորագույն թուրքական թեթև ռազմական ինքնաթիռը՝ «Hurkus-C»-ն, արդեն 2018 թվականին կարող է անցնել թուրքական զինուժ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «bmpd.livejournal.com»-ին:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը թվիթթերյան իր էջում է ցույց տվել նոր ինքնաթիռը: Զինվորականների տվյալներով՝ թուրքական բանակ այդ մեքենան կարող է անցնել արեն հաջորդ տարի:
Այս պահին Թուրքիայի զինուժում կա ընդամենը 49 հնացած կործանիչ՝ «F-4E Phantom II»: Դրանց մատակարարումը շատ թանկարժեք է, և դրանք շատ ծանր են թիրախների մեծամասնության համար: Թեթև կործանիչները թուրք զինվորականներին պետք են քուրդ ապստամբների դեմ երկրի հարավ-արևելքում պայքարելու համար:
2006 թվականից աշխատանքներ են տարվում այս տիպի ինքնաթիռներ ստեղծելու հարցով «Hurcus» ծրագրի շրջանակում: