Հղի Թրամփին համբուրող Պուտինը՝ Նյու Յորքի փողոցներում (լուսանկարներ)
«Hater» ծանթության հավելվածի հիմնադիրները Սիրահարների տոնը նշել են Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների ծաղրանկարով: Այս մասին գրում է Segodnya.ua-ն:
Ինչպես հաղորդվում է, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի ծաղրանկարները հայտնվել են Նյու Յորքի հինգ փողոցներում: Դրանք ուղեկցվում են հավելվածի տարբերանշանով՝ շուռ տված սրտիկի տեսքով և #LoveThroughHate հեշթեգով, որը նշանակում է սեր՝ ատելության միջով: