Ուկրաինայում «Եվրատեսիլ 2017»-ի անցկացումը տապալման եզրին է
Կիևը «Եվրատեսիլ 2017»-ին պատրաստվելիս լուրջ խնդիրների է դեմ առել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով New York Times-ը:
Երաժշտական միջազգային մրցույթը տապալման վտանգի առջև է այն բանից հետո, երբ պրոդյուսերների ուկրաինական թիմը կոռուպցիայի և անարդյունավետության մեղադրանքներից հետո հայտարարեց աշխատանքների դադարեցման մասին:
Կազմակերպիչների խոսքով՝ իրենց «ամբողջությամբ հեռացրել էին» որոշումներ կայացնելուց: Բացի դա, Կիևում եվրատեսիլյան աշխատանքները «դադարեցվել են գրեթե երկու ամսով», երբ նոր ղեկավարի նշանակեցին:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ը Կիևում պետք է անցկացվի այս տարվա մայիսին: