Խնամակալության մարմինները վերցրել են Էլվիս Փրեսլիի թոռնուհիներին
ԱՄՆ-ում խնամակալության մարմինները վերցրել են ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի 8-ամյա թոռնուհիներին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Թերթի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջիկների մայր Լիզա Մարիա Փրեսլին դստրերի մասնակցությամբ «անպատշաճ» լուսանկարներ և տեսանյութեր է գտել իրենց հոր՝ Մայքլ Լոքվուդի համակարգչում: Պարբերականը հղում է կատարում համապատասխան դատական փաստաթղթերին:
Այժմ երկորյակներ Ֆինլի և Հարպեր Լոքվուդներին խնամում է ընտանիքի և երկերխաների հարցերով Կալիֆորնիայի վարչությունը: Աղջիկների ապագայի վերաբերյալ դատական գործընթացը նշանակված է մարտին: