Պամելա Անդերսոնը Մելանյա Թրամփին էկոմուշտակ է նվիրել
Ամերիկացի հայտնի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնն ԱՄՆ առաջին տիկնոջը Ռուսաստանի արհեստական էկոմորթուց պատրաստված մուշտակ է նվիրել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի» կազմակերպության տարածած հաղորդագրությունը:
Անդերսոնը հունվարին հայտնել էր, որ «պատրաստվում է իր ռուսական էկոմուշտակներից մեկը նվիրել, քանի որ Ռուսաստանում դիզայնով է զբաղվում»:
«Ես այնքան երջանիկ եմ, որ Դուք որոշել եք հագնել այն: Որպես առաջին տիկին՝ Դուք կօգնեք նորաձևության թրենդներ թելադրել, և սրտացավ մնալով՝ Դուք սրտեր կջերմացնեք»,- գրել է Անդերսոնը նվերի հետ ուղարկված երկտողում:
Պամելա Անդերսոնը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ է և նորաձևության մեջ կենդանիների բնական մորթի օգտագործելու կատաղի հակառակորդ: