Պակիստանում պայթյունի հետևանքով կա 84 զոհ և ավելի քան 300 վիրավոր
Փետրվարի 16-ի երեկոյան Պակիստանի հարավում գտնվող Սեհվան քաղաքի կրոնական կենտրոնում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Dawn պարբերականին:
Պայթյունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 300-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կենտրոնում մեծ թվով սուֆիստ մուսուլմաններ կրոնական արարողություն են անցկացրել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նշենք, որ կրոնական կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հանդիսանում է իսլամի կրոնամիստիկական սուֆիզմ ուղղությանը հարող փիլիսոփա, բանաստեղծ Լալա Շահբազ Կալանդարայի դամբարանը: