Նոր սկանդալ. «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի վաճառված տոմսերի մի մասն անվավեր է եղել
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերի մի մասը, որոնք վաճառվել են վաճառքի առաջին իսկ օրը, անվավեր են եղել: Մասնավորապես, միջոցառմանը ժամանելու պայմանների մասին տեքստը էլեկտրոնային տոմսի վրա միախառնված է ակտիվացման շտրիխ-կոդի հետ, ինչի արդյունքում տոմսն անվավեր է դառնում: Այս մասին գրում է TACC-ը:
Մրցույթին հետևող երկրպագուները, որոնք նկատել են սխալ, զանգահարել են թեժ գծով և արդեն նոր տոմսեր են ստացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ուկրաինայի իշխանությունները անհայտ ժամկետով հետաձգել են այս տարի Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի տոմսերի վաճառքը: Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հակամոնոպոլային կոմիտեն չեղյալ է համարել տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ներկայացուցչի ընտրության արդյունքները: Տոմսերի վաճառքը սկսվելու էր փետրվարի 6-ին: Մրցույթի հաղթող էր ճանաչվել «Concert.ua»-ն, սակայն վերջինիս հաղթանակը հանգեցրել էր մրցակիցների անհամաձայնությանն ու բողոքին: