Ռոբերտ Հարվարդը հրաժարվել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից
Փոխադմիրալ Ռոբերտ Հարվարդը մերժել է Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Financial Times պարբերականին:
Նշվում է, որ որոշ տվյալների համաձայն՝ Թրամփը մտադիր է համոզել նրան գալ Սպիտակ տուն և զբաղեցնել այդ պաշտոնը:
Ըստ պարբերականի՝ հիմնական հրաժարվելու պատճառն այն է, որ Հարվարդն այնքան էլ վստահ չէ, որ կարող է իր հետ բերել նաև իր թիմին: Թրամփը ևս մի քանի թեկնածու է դիտարկում այդ պաշտոնը զբաղեցնելու հարցում: