Թուրքիան ՀՀ սահմանից ոչ շատ հեռու ավարտել է իր զորավարժությունները
Թուրքիայի զինված ուժերն ավարտել են ամենամյա ձմեռային զորավարժությունները, որոնք տեղի ունեցան ներկայիս Թուրքիայի արևելյան Կարս նահանգում, ՀՀ սահմանից ոչ շատ հեռու:
Փետրվարի 14-16 տեղի ունեցած զորավարժություններին մասնակցել են օդային և ցամաքային ուժերը 1378 անձնակազմի անդամով, 330 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով և 1281 սպառազինությունների տարբեր տեսակներով:
Զորվարժությունների երկրորդ օրը որպես դիտորդ մասնակցել են 40 արտասահմանյան ռազմական կցորդ, հասարակական կազմակերպություններ, ռազմական արդյունաբերական ընկերութույունների ղեկավարներ:
Զորավարժություններն անցել է սաստիկ ձյան և ցրտի (-25) պայմաններում:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: