Երգիչ Քիդ Ռոքը Միչիգան նահանգից սենատորի պաշտոնում կարող է առաջադրել իր թեկնածությունը
Միչիգան նահանգի հանրապետականները դիտարկում են երգիչ Քիդ Ռոքի թեկնածությունը՝ ԱՄՆ Սենատում որպես սեփական ներկայացուցիչ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Roll Call-ին:
Նշվում է, որ Միչիգան նահանգի հանրապետականների սենատորական նիստի ժամանակ քննարկել են ռոք երաժիշտ Քիդ Ռոքի թեկնածությունը: Վերջինիս իսկական անունը Ռոբերտ Ռիչի է, նրա թեկնածությունն առաջադարվելու է որպես հակակշիռ Դեբբի Սթեբնաուին:
Պարբերականը գրում է, որ երաժիշտն արդեն աջակցել է հանրապետականներին. նա ելույթ է ունեցել Միթա Ռոմնիի օգտին 2012 թ.-ին և Դոնալդ Թրամփի օգտին 2016-ին: